Թրամփն արժանացել է «Խաղաղության ճարտարապետ» մրցանակի

3 րոպեի ընթերցում

Ռիչարդ Նիքսոնի հիմնադրամը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «Խաղաղության ճարտարապետ» մրցանակի է արժանացրել  2025-2026 թվականների համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մրցանակի շնորհման տեսանյութը տարածել է Սպիտակ տունը։

Նիքսոնի ընտանիքի անդամները և Նիքսոնի հիմնադրամի կառավարման նախագահ, դեսպան Ռոբերտ Քոբրիենը հոկտեմբերի 21-ին մրցանակը նախագահ Թրամփին են հանձնել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ։ 

«Նախագահ Թրամփի՝ «Ամենից ​առաջ Ամերիկան​» արտաքին քաղաքականությունը հիմնված է ակտիվ անձնական դիվանագիտության վրա՝ ուժի միջոցով խաղաղության փիլիսոփայություն զուգակցությամբ։ Արդյունքները պարզապես անհավանական են հրադադարների և հաշտության համաձայնագրերի քանակի տեսակետից, որոնց նա հասել է ամբողջ աշխարհում», - ասվում է հիմնադրամի հայտարարության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում։

Հիմնադրամը նշել է Թրամփի հետևյալ արտաքին քաղաքական ձեռքբերումները՝ միջնորդությունը հարևանների հետ Իսրայելի հարաբերությունների կարգավորման նպատակով Աբրահամյան համաձայնագրերի կնքման հարցում, Պարսից ծոցի ճգնաժամի կարգավորումը, Սերբիայի և Կոսովոյի միջև տնտեսական կարգավորումը, Թաիլանդի և Կամբոջայի, Ռուանդայի և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության, Հնդկաստանի և Պակիստանի ու Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորումը, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղություն հաստատելու ջանքերը։

Հիմնադրամն առանձնացնում է Գազայի հատվածում հաշտության համաձայնագրի կնքումը, որով վերադարձվել են բոլոր ողջ մնացած իսրայելցի պատանդները և Մերձավոր Արևելքում կայուն կարգավորման համար հիմքեր են ստեղծվել։

«Խաղաղության ճարտարապետ» մրցանակը շնորհվում է 1995 թվականից՝ նախագահ Նիքսոնի մահվանից հետո։

Թրամփը բազմիցս հայտարարել էր այն մասին, որ արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի, սակայն այն շնորհվել է վենեսուելացի ընդդիմադիր քաղաքական գործիչ Մարիա Կորինա Մաչադոյին։ Դրա հետ մեկտեղ ԱՄՆ նախագահն օրեր առաջ Սպիտակ տանը լրագրողներին ասել է, որ դափնեկիրն անձամբ զանգահարել է իրեն և հայտարարել, որ պարգևն ընդունում է իր պատվին, քանի որ հենց Թրամփն էր արժանի այդ մրցանակին։

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան