ՔՊ պատգամավորների համար զարմանալի է Ադրբեջանի տարածքով ղազախական ցորենի ներկրմանը ընդդիմադիրների դեմ լինելը

3 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը զարմանում է, թե ինչու է ընդդիմությունը դեմ Ադրբեջանի տարածքով ղազախական ցորենի Հայաստան ներկրմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թունյանը հայտնեց խորհրդարանի նիստի ընթացքում:

«Հիմա ուզում եմ հարց տալ, քանի որ ձեր խմբակցության մեջ մարդիկ կան, որոնք պետական պաշտոններ են զբաղեցրել, այդ թվում՝ նաև տնտեսական, միջազգային հարաբերությունների ոլորտում, պարոն Մինասյան, պարոն Խաչատրյան, պարոն Ավետիսյան, պարոն Ռուստամյան, պարոն Գևորգյան, խնդրում եմ վեր կենալ և ուղիղ, առանց մանևրելու, ուղիղ ասել՝ տեղի ունեցածը Հայաստանի համար դրական զարգացո՞ւմ է, թե՞ ոչ»,- ասաց Թունյանը: 

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հավելեց՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո ընդդիմությունը նշում էր, որ այն օգուտ է տալու Ադրբեջանին, իսկ Հայաստանը ոչինչ չի ստանալու, մինչդեռ Ադրբեջանի տարածքով ցորենի ներկրումը հենց Հայաստանին է ձեռնտու: 

«Երեկ Ադրբեջանի նախագահն ասել է, որ սահմանափակումը հանելը ևս մեկ ապացույց է, որ խաղաղությունը ոչ միայն թղթի վրա է, այլ նաև՝ իրականություն: Հիմա ինչո՞ւ հերթով չեք գալիս, սիրում եք չէ՞ Ալիևին ցիտել, հերթով եկեք, ցիտեք»,- ասաց Ռուբինյանը: 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 21-ին հայտարարել է, որ Ադրբեջանը վերացրել է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։ «Ցանկանում եմ նշել, որ Ադրբեջանը վերացրել է բոլոր սահմանափակումները դեպի Հայաստան բեռների տարանցման համար։ Այդպիսի առաջին տարանցումը եղել է ղազախական ցորենի տեղափոխումը Հայաստան։ Կարծում եմ, որ սա նաև լավ ցուցիչ է այն բանի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն արդեն ոչ միայն թղթի վրա է, այլ նաև գործնական արտահայտում ունի»,-  Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Իլհամ Ալիևը։ 

Ավելի ուշ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտարարեց, որ Հայաստանը ողջունում է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները վերացնելու մասին։ Իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել էր, որ շուտով Ղազախստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կհասնի ցորենի առաջին խմբաքանակը։ 

Հայերեն English Español Türkçe

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է