Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանին

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Լի Սինվեյին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու առիթով՝ քաղաքապետ Ավինյանն արդյունավետ աշխատանք է մաղթել պատասխանատու գործունեությունում:  

Հայ-չինական հարաբերությունների համատեքստում կողմերը կարևորել են գործակցության ընդլայնումը քաղաքների մակարդակում:  

Երևանի քաղաքապետը նկատել է, որ Պեկինի հետ ստորագրված համաձայնագիրը լավ հիմք կարող է հանդիսանալ առավել փոխշահավետ ծրագրեր իրագործելու համար, առանձնացրել նաև Ցինդաո քաղաքի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը:   

Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարության կողմից տեխնիկական աջակցության տարբեր ծրագրերի համար և նշել, որ դրանց շահառուները նաև երևանցիներն են: 

Դեսպան Լի Սինվեյն իր հերթին նշել է, որ Հայաստանն ու Չինաստանը լավ գործընկերներ են և շնորհակալություն հայտնել Երևանի քաղաքապետին՝ երկկողմանի հարաբերությունները զարգացնելու գործում մեծ ներդրման համար:

 

Հայերեն English Français Русский 中文

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան