ՀՀ ԱՍՀ նախարարն ընդունել է  Եվրոպական միության պատվիրակության ղեկավարին

2 րոպեի ընթերցում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱՍՀ նախարարությունից հայտնում են, որ քննարկվել են ոլորտային համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր, այդ թվում՝ աշխատանքի, սոցիալական բնակարանաշինության, խնամատարության ինստիտուտի զարգացման, սոցիալական ծառայությունների թվայնացման և մի շարք այլ ուղղություններով․ անդրադարձ է կատարվել նաև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում ԵՄ ներգրավմամբ արդեն իսկ իրականացված ծրագրերի արդյունքներին։

Հանդիպման ընթացքում դիտարկվել է սոցիալական պաշտպանության համակարգերի կատարելագործման ուղղությամբ տեխնիկական աջակցության, ինչպես նաև ապաինստիտուցիոնալացման գործընթացի վերաբերյալ փորձի փոխանակման՝ ԵՄ կողմից աջակցության հնարավորությունը։

Նախարար Թորոսյանը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով կառույցի կարևոր դերը ՀՀ սոցիալական պաշտպանության ոլորտի քաղաքականության և բարեփոխումների օրակարգում։

Անդրադառնալով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակում իրականացվող աշխատանքներին՝ նախարար Թորոսյանը նշել է, որ ԱՍՀ նախարարությունը ԵՄ փորձագետների հետ համագործակցությամբ շարունակում է ակտիվորեն մասնակցել համաձայնագրի ճանապարհային քարտեզի մշակման և իրականացման գործընթացին։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ԵՄ-ի կողմից Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ուղղված սոցիալական աջակցության միջոցառումների արդյունքները։ Այս համատեքստում նախարար Թորոսյանը մանրամասնել է պետության կողմից իրականացվող ծրագրերը, մասնավորապես՝ կարևորելով հայրենակիցների բնակապահովման և զբաղվածության ուղղությամբ աշխատանքները։

Վասիլիս Մարագոսն ընդգծել է նախարարության հետ համագործակցության կարևորությունը և պատրաստակամություն հայտնել շարունակել անհրաժեշտ ջանքեր ներդնել սոցիալական պաշտպանություն ոլորտում նախատեսվող ծրագրերում։

Հայերեն

Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնի «Վերջին հանգրվան» ներկայացմամբ եզրափակվել է «Վերելք» փառատոնը

Միրզոյանը Ցահքնային շնորհել է ՀՀ ԱԳՄԱ նախարարության Առաջին աստիճանի պատվո մեդալ

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետը հանդիպումներ է ունեցել Գեղարքունիքի մարզի ավագ տարիքի դպրոցականների հետ

Թուրքիայի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի

Երևանի Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց

Փաշինյանը և Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր

Մարկո Ռուբիոն Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական արշավն արդյունավետ է համարում

Այվազովսկու և Պոդգորիցայի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել «Արմավիր» և «Աբովյան» ՔԿՀ-ներ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն այցելել է Արմավիրի մարզ