Բեռնատարների վարորդների բարձրացրած հարցն ընդգրկվել է ԵՏՀ խորհրդի առաջիկա նիստի օրակարգում

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում է բեռնատարների վարորդների բարձրացրած խնդիրը՝ կապված ՌԴ-ում ընդունված նոր կարգավորման հետ, որի համաձայն՝ առանց վիզայի ՌԴ մուտքի իրավունք ունեցող երկրների քաղաքացիները ՌԴ տարածքում մեկ տարվա ընթացքում կարող են մնալ 90 օր՝ նախկին 180 օրվա փոխարեն։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ 

«Բեռնատարների վարորդների բարձրացրած խնդիրը Հայաստանի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում է։ Հարցը քննարկվում է ՌԴ մեր գործընկերների հետ՝ օրերի թիվը 180-ի հասցնելու հետ կապված։ Հարցն ընդգրկվել է նաև հոկտեմբերի 24-ին կայանալիք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի օրակարգում»,- նշեց Սարգսյանը։

Հայաստանում բեռնատարների վարորդները մի քանի օր է՝ բողոքի ակցիաներ են անցկացնում՝ իրենց բողոքն արտահայտելով ՌԴ-ում ընդունված նոր կարգավորման դեմ, որի համաձայն՝ ՌԴ առանց վիզայի մուտք ունեցող երկրների քաղաքացիները ՌԴ տարածքում մեկ տարվա ընթացքում կարող են մնալ 90 օր՝ նախկին 180 օրվա փոխարեն։ Վարորդները պնդում են, որ այդ կարգավորումից մեծապես տուժելու են բեռնափոխադրում և ուղևորափոխադրում իրականացնողները, քանի որ նրանք 1 տարվա ընթացքում միայն 90 օր կարող են մնալ Վերին Լարսի անցակետում՝ առկա հերթերի և այլ խնդիրների պատճառով։ Նրանք ՀՀ կառավարությունից պահանջում են բանակցել ռուսական կողմի հետ և հասնել այդ կարգավորման չեղարկմանը։ 

Բեռնատարների վարորդները հոկտեմբերի 20-ի երեկոյան հայ-վրացական սահմանի երեք անցակետերի՝ Բասրայի, Բագրատաշենի և Գոգավանի մոտ փակել էին միջպետական ճանապարհը։ Որոշ ժամանակ անց, սակայն, ՀՀ ՆԳՆ-ն հայտարարեց, որ բոլոր երեք անցակետերում երթևեկությունը վերականգնվել է։ 

Քիչ առաջ կրկին լուրեր տարածվեցին, որ հայ-վրացական սահմանի բոլոր անցակետերի մոտ միջպետական ճանապարհը կրկին փակ է, բեռնատարների վարորդները շարունակում են իրենց բողոքի ակցիան։ 

Հայերեն English

Երևանում և Գյումրիում նախատեսվում է ապահովել կայուն շուրջօրյա ջրամատակարարում․ Առնակ Ավետիսյան

Նիդեռլանդները ցանկանում է Հայաստանին աջակցել ծաղկի արտահանման նոր շուկաներ գտնելու հարցում

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում որևէ պարտավորություն չի խախտել․ Միրզոյան

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը

COP17-ի շրջանակում ՀՀ-ն ներկայացրել է իր նոր նախաձեռնությունը՝ Կենսաբազմազանության մոնիթորինգի Երևանի տեխնոլոգիական կենտրոնը

Կառավարությունն առաջարկում է վերանվանել Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեներն ու դրանք փոխանցել գործադիրի ենթակայությանը

ՀՀ վարչապետը և ԱԺ նախագահը հարգանքի տուրք են մատուցել Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին

Հայաստանը կարևորում է գենդերային հավասարության ապահովումը կենսաբազմազանության պահպանության ոլորտում. Արսեն Թորոսյան

Մեր հաջորդ նպատակը Երևանում կայանալիք մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն է. Մամիկոն Խաչատրյան

Իրանը և Մեքքայի համաձայնագրի երկրները Թեհրանում քառակողմ հանդիպմանը պայմանավորվել են ավելի սերտորեն համագործակցել