Իրավունք

Ոստիկանության զորքերի ծառայողները օգնություն են ցուցաբերել փողոցում ընկած քաղաքացուն

1 րոպեի ընթերցում

Ոստիկանության զորքերի ծառայողները օգնություն են ցուցաբերել փողոցում ընկած քաղաքացուն

ՆԳՆ Ոստիկանության զորքերի ծառայողները հոկտեմբերի 19-ի երեկոյան օգնություն են ցուցաբերել ինքնազգացողության վատանալու պատճառով Վաղարշապատի փողոցներից մեկում ընկած քաղաքացուն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՆԳՆ Ոստիկանությունից, ոստիկանները առաջին օգնություն ցուցաբերելուց հետո ահազանգել են շտապօգնություն, ապա պատգարակով երիտասարդին մոտեցրել են ժամանած շտապօգնության մեքենային։ 

Նա տեղափոխվել է բժշկական կենտրոն:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում