Գավառ քաղաքի երկու շենքի քամուց վնասված տանիքների հիմնանորոգումն ընթացքի մեջ է

1 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարության կողմից իրականացվող Հրատապ ծրագրերի շրջանակներում ընթանում են Գավառ քաղաքի Կաբելագործերի 6 և Ազատության 2-րդ փողոցի 4-րդ փակուղու 2-րդ բազմաբնակարան շենքերի ուժեղ քամուց վնասված տանիքների հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, Գավառի բազմաբնակարան երկու շենքի տանիքների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 43 միլիոն 800 հազար դրամ, որն ամբողջությամբ հատկացվել է պետբյուջեի միջոցներից։  

Շենքերից յուրաքանչյուրի տանիքների հիմնանորոգվող մակերեսը կազմում է 934 քմ։  

Ծրագրով նախատեսված է ամբողջությամբ փոխել տանիքիների փայտյա մասը, տեղադրել ցինկապատ թիթեղ, նոր ջրհորդաններ, իրականացնել անհրաժեշտ այլ աշխատանքներ։

Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել 2025 թվականի ընթացքում։ 

«Երկու շենքերի տանիքներն էլ քանդվել էին 2025 թվականի գարնանային ուժեղ քամիների հետևանքով։ Վնասերը մեծ չափեր էին ընդգրկում, ուստի և տանքիների հիմնանորոգման անհրաժեշտություն էր առաջացել»,-ներկայացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։

Հայերեն

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ