Գեղարքունիքում հավաքվել է 71 հազար 630 տոննա կարտոֆիլի բերք, 1633, 3 տոննա պտուղ

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում ավարտին են մոտենում կարտոֆիլի, պտղի  և բանջարեղենի բերքահավաքի աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, 2025 թվականի հոկտեմբերի 20-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի տնտեսություններում արդեն բերքահավաքը կարտոֆիլի 5566 հեկտար ցանքերում ավարտվել է շուրջ 75 տոկոսով, ինչ արդյունքում հավաքվել է 71 հազար 630 տոննա կարտոֆիլի համախառն բերք։ 

Մարզի տնտեսություններում հավաքվել է 602 տոննա խնձորի, 325 տոննա այլ պտուղների, 380 տոննա ծիրանի, 227,3 տոննա կեռասի, 28,5 տոննա ելակի, 70,5 տոննա այլ հատապտուղների բերք՝ ընդհանուր 1633,3 տոննա։

Բանջարեղենի համախառն բերքը կազմել է 1379,5 տոննա՝ 158,6 տոննա լոլիկ, 145,2 տոննա վարունգ, 29,3 տոննա տաքդեղ, 1064,4 տոննա բանջարբոստանային այլ մշակաբույսեր։

Հատիկընդեղեն մշակաբույսերից ստացվել է 394, 6 տոննա համախառն բերք։ 

Հայերեն

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ