Ուիթքոֆը և Քուշները ժամանել են Իսրայել

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները, ով նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման առաջին շրջանում նրա գլխավոր խորհրդականն էր, իսկ վերջերս ներգրավված էր Գազայի հատվածում հրադադարի հաստատման շուրջ բանակցություններում, ժամանել են Իսրայել՝ քննարկելու Գազայի հրադադարի համաձայնագրի իրականացման վերաբերյալ հարցեր։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին The Times of Israel-ին հայտնել է ԱՄՆ դեսպանատունը։

Ուիթքոֆի և Քուշների այցն Իսրայել ԱՄՆ-ի համակարգված ջանքերի մի մասն է՝ Գազայի հրադադարի ռեժիմի հետագա խաթարումը կանխելու նպատակով։

Ակնկալվում է, որ նրանք հանդիպում կունենան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Մերձավոր Արևելք

Ուիթքոֆը և Քուշները մանրամասներ են ներկայացրել Գազայում հրադադարի հաստատման գործարքի բանակցություններից

Նշվում է նաև, որ այս այցի շրջանակում կարող է նախապատրաստվել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի առաջիկա այցն Իսրայել։

Ավելի վաղ Իսրայելի բանակը մեղադրել էր ՀԱՄԱՍ-ին հրադադարի համաձայնագիրը խախտելու մեջ, որի հետևանքով իսրայելցի երկու զինվոր էր զոհվել, ևս մեկը՝ ծանր վիրավորվել։ Ի պատասխան դրա՝ իսրայելական բանակը մի շարք հարվածներ էր հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի թիրախներին։

Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Գազայի կառավարության մամուլի գրասենյակը հայտնել է, որ հրադադարի հաստատումից ի վեր իսրայելական ուժերը 80 անգամ խախտել են այն, ինչի հետևանքով զոհվել է 97, վիրավորվել՝ 230 մարդ։

Հայերեն Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել