Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ զորավարժությունները

2 րոպեի ընթերցում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների «Անխորտակելի եղբայրություն 2025» և «Պատնեշ 2025» համատեղ զորավարժությունները մեկնարկել են Տաջիկստանում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը։ 

«Հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերի հետ համատեղ «Անխորտակելի եղբայրություն - 2025» զորավարժության և ՀԱՊԿ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության և բժշկական աջակցության համատեղ կազմավորման՝ «Պատնեշ-2025» հատուկ զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը», - հաղորդել է նա։

Զորավարժություններին մասնակցում են ներկայացուցիչներ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զինված ուժերից։ 

Հայաստանը ՀԱՊԿ զորավարժություններին չի մասնակցում։ 

Քաղաքականություն

Ավելի հավանական է, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին հայտարարել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Հայաստանն այդ օրվանից չի մասնակցում ՀԱԿՊ-ի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին և չի վճարում անդամավճարը։ 

 

Հայերեն Español Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի