Մերձավոր Արևելք

Իսրայելի բանակը ՀԱՄԱՍ-ի դիրքերին հարվածելուց հետո հայտնել է Գազայում հրադադարի ռեժիմին վերադառնալու մասին

1 րոպեի ընթերցում

Իսրայելի բանակը ՀԱՄԱՍ-ի դիրքերին հարվածելուց հետո հայտնել է Գազայում հրադադարի ռեժիմին վերադառնալու մասին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Գազայի հարավում ՀԱՄԱՍ-ի թիրախներին հասցրած հարվածներից հետո կշարունակի պահպանել հրադադարի ռեժիմը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Jerusalem Post-ը։

Իսրայելական կողմը հարվածներ էր հասցրել ՀԱՄԱՍ-ի թիրախներին՝ պատճառաբանելով գործողությունները պաղեստինցիների կողմից իսրայելցի զինվորների դեմ իրականացված հարձակմամբ։ Մասնավորապես, իսրայելական կողմը հայտարարել էր, որ ՀԱՄԱՍ-ի գործողությունների հետևանքով երկու զինվոր է զոհվել, ևս մեկը՝ ծանր վիրավորվել։

Պաղեստինյան կողմի հայտարարությունների համաձայն՝ իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է մի քանի տասնյակ մարդ, որոնց թվում են ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի մի քանի հրամանատարներ։

Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Գազայի կառավարության մամուլի գրասենյակը հայտնել է, որ հրադադարի հաստատումից ի վեր իսրայելական ուժերը 80 անգամ խախտել են հրադադարը, որի արդյունքում զոհվել է 97, վիրավորվել՝ 230 մարդ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում