Ուիթքոֆը և Քուշները մանրամասներ են ներկայացրել Գազայում հրադադարի հաստատման գործարքի բանակցություններից

3 րոպեի ընթերցում

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ներողություն է խնդրել Կատարի իշխանություններից Դոհայում իրականացրած հարվածի համար, և այդ քայլը որոշիչ գործոն է դարձել Գազայի հատվածում հրադադարի հաստատման շուրջ համաձայնության հասնելու հարցում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ամերիկյան CBS-ին տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը, ով միջնորդական խմբում ներառված Ջարեդ Քուշների հետ մանրամասներ է ներկայացրել Գազայում հրադադարի հաստատման շուրջ կատարված աշխատանքների վերաբերյալ։ 

«Այդ ներողությունը որոշիչ դեր ունեցավ, այն դարձավ այն հիմքը, որի շնորհիվ կարողացանք առաջ շարժվել։ Դա իսկապես կարևոր էր»,- հայտնել է Ուիթքոֆը։ Նա տեղեկացրել է, որ հենց Կատարն է ուղիղ շփում ունեցել ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետ, ինչից հետո տեղեկատվությունը փոխանցել է ԱՄՆ-ին, Թուրքիային և Եգիպտոսին։ 

Ուիթքոֆը և Քուշները, ով Թրամփի աղջկա ամուսինն է, հոկտեմբերի 8-ին ժամանել էին Եգիպտոս՝ ուղիղ բանակցություններ վարելու ՀԱՄԱՍ-ի հետ։ Խմբավորման գլխավոր բանակցող Խալիլ ալ-Հայայի որդին այն 6 անձանցից մեկն էր, ովքեր զոհվել էին Կատարի վրա Իսրայելի օդային հարձակման հետևանքով։

«Մենք մեր ցավակցությունները հայտնեցինք նրան որդու կորստի առնչությամբ։ Ես նրան ասացի, որ ես ևս կորցրել եմ որդուս, ու մենք երկուսս էլ ծնողներ ենք, ովքեր թաղել են իրենց երեխաներին»,- պատմել է Ուիթքոֆը, ում որդին 22 տարեկանում մահացել է թմրանյութի գերդոզավորման հետևանքով։ 

Ուիթքոֆը և Քուշները հավաստիացրել են, որ ԱՄՆ-ն հետևողական է լինելու գործարքի կյանքի կոչման գործում, և որ հակամարտության երկու կողմերն արդար վերաբերմունք կստանան։ 

Ուիթքոֆը պատմել է, որ երբ վերջնական համաձայնություն է հաստատվել գործարքի կայացման վերաբերյալ, հանդիպմանը մասնակցող իսրայելցիներն ու կատարցիները գրկախառնվել են։

2025 թվականի սեպտեմբերի 9-ին Իսրայելը հարված էր հասցրել Կատարի մայրաքաղաք Դոհայում գտնվող ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը։ Պաղեստինյան շարժումը հայտնել էր վեց մարդու մահվան մասին։

Ավելի ուշ իսրայելական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Նեթանյահուն հեռախոսազրույցի ժամանակ ներողություն է խնդրել Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ-Թանիից՝ երկրի ինքնիշխանությունը խախտելու համար։

Հայերեն Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել