Թրամփը կրկին զրպարտության մասին դատական ​​հայց է ներկայացրել The New York Times-ի դեմ՝ պահանջելով 15 միլիարդ դոլար

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին դատական ​​հայց է ներկայացրել The New York Times-ի (NYT) դեմ՝ 15 միլիարդ դոլար պահանջելով զրպարտության համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է The Washington Post-ը (WP)։

Սեպտեմբերին, ինչպես հիշեցնում է հրատարակությունը, դաշնային դատավորը «մերժել էր սկզբնական ​​հայցը և կտրուկ քննադատել դատական դիմումի քաղաքական տոնը»։ Շտկված բողոքի մեջ, որը ներկայացվել է Ֆլորիդայի նահանգի Տամպա քաղաքի շրջանային դատարան, շեշտը դրվել է NYT-ի, դրա երեք թղթակիցների և Penguin Random House հրատարակչական տան հայտարարությունների վրա։ Թրամփի փաստաբանները դրանք որակել են «չարամիտ, զրպարտչական և նվաստացուցիչ»։ 

Խոսքը Թրամփի գործնական ձեռքբերումների և նրա հարստության ծագման վերաբերյալ պնդումների մասին է, որոնք հիշատակվել են The New York Times-ի հետաքննող լրագրողներ Սյուզան Քրեյգի և Ռաս Բյութների կողմից գրված Lucky Loser (2024) գրքում, ինչպես նաև NYT-ի տարբեր հոդվածների մասին։

WP-ի տեղեկատվությամբ՝ ԱՄՆ շրջանային դատավոր Սթիվեն Մերիդեյը, որը նշանակվել է Ջորջ Բուշ Ավագի (1924-2018) կողմից, մերժել է Սպիտակ տան ղեկավարի նախնական բողոքը։ Մերիդեյը հայտարարել է, որ սկզբնական 85-էջանոց բողոքն «ակնհայտորեն անտեղի և անթույլատրելի էր», հավելելով, որ այն ավելի շատ նման էր քաղաքական երկարաշունչ ճառի, քան լուրջ իրավաբանական դիմումի։ Դատավորի որոշման համաձայն՝ ցանկացած վերանայված դիմում չպետք է գերազանցի 40 էջը։

ԱՄՆ նախագահի երկրորդ դիմումը տեղավորվում է Մերիդեյի կողմից որոշված շրջանակներում։ Դրանում բացակայում են 2024 թ. նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակի վերաբերյալ առանձին քաղաքական մեկնաբանություններ։ 

«Հիշատակված հայտարարություններն անիրավաչափորեն արատավորում և նսեմացնում են Թրամփի մասնագիտական ​​հեղինակությունը, որը նա քրտնաջան կերպով տասնամյակների ընթացքում ձեռք է բերել որպես մասնավոր անձ՝ նախքան ԱՄՆ նախագահ դառնալը, այդ թվում՝ որպես հաջողակ գործարար և բոլոր ժամանակների ամենահաջողված «Թեկնածուն» ռեալիթի շոուի աստղ, - ասվում է վերանայված բողոքում։

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում