ԱՊՀ անվտանգության և հետախուզության մարմինների ղեկավարները Սամարղանդում հուշագիր են ստորագրել

3 րոպեի ընթերցում

Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անվտանգության և հետախուզության մարմինների ղեկավարները հուշագիր են ստորագրել, որում հաստատվել է փոխգործակցության և համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը՝ պետական ​​շահերը պաշտպանելու և արտաքին ազդեցությունից անվտանգությունն ապահովելու համար:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի կենտրոնը Սամարղանդում ԱՊՀ հետախուզական ծառայությունների ղեկավարների 21-րդ նիստից հետո:

Հայտարարության համաձայն՝ միջոցառմանը մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի անվտանգության և հետախուզական մարմինների ղեկավարները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2024 թվականի համագործակցության արդյունքները և ԱՊՀ երկրներում ներքաղաքական կայունությունը խաթարելուն ուղղված միջազգային ապակառուցողական ուժերին հակազդելու՝ հետախուզական ծառայությունների ջանքերի համակարգման արդիական հարցեր։

«Միջոցառման արդյունքներով ստորագրվել է հուշագիր, որով հաստատվել է գործող փոխգործակցության մեխանիզմի հետագա կատարելագործման, համագործակցության ձևերի և ոլորտների ընդլայնման անհրաժեշտությունը՝ պետական ​​շահերը պաշտպանելու և ԱՊՀ երկրների անվտանգությունն արտաքին բացասական ազդեցությունից ապահովելու համար», - նշված է հայտարարության մեջ։

Իր ելույթում Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը մանրամասն ներկայացրել է ներկայիս համաշխարհային իրավիճակն՝ առանձնահատուկ կերպով կենտրոնանալով համաշխարհային կարգի վերափոխման համատեքստում ԱՊՀ երկրների առջև ծառացած մարտահրավերների և հնարավորությունների վրա։ 

Նա նաև նշել է, որ գործընկեր հետախուզական ծառայություններից յուրաքանչյուրը ձեռք է բերել արտաքին և ներքին սպառնալիքներին հակազդելու եզակի փորձ, որի փոխանակումը ԱՊՀ երկրներին դարձնում է ավելի դիմացկուն և ուժեղ։ 

Պատվիրակությունների ղեկավարները նաև աջակցություն են հայտնել անվտանգության հարցերի շուրջ երկխոսության շարունակականությանը։

Ուզբեկստանն առաջին անգամ է հյուրընկալել ԱՊՀ երկրների անվտանգության և հետախուզության մարմինների ղեկավարների խորհուրդը։ 

Իսկ ավելի վաղ՝ հոկտեմբերի 16-ին, Սամարղանդում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների անվտանգության և հետախուզության մարմինների ղեկավարների խորհրդի 57-րդ նիստը։

Հայերեն Русский

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին

2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. փոփոխություններ և նոր հնարավորություններ

Թրամփը հայտարարել է, որ շուտով զրուցելու է Պուտինի հետ

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ այսուհետ հասանելի կդառնա հանրությանը. ՔԿ նախագահը, ԿԳՄՍ նախարարը և Գլխավոր դատախազն այցելել են Ազգային պատկերասրահ

Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել

Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ

Իսրայելում նշում են հոկտեմբերի 7-ի հարձակման 3-րդ տարելիցը

Բելգիական ընկերությունները ՀՀ-ում են. օրակարգում տնտեսական կապերի ընդլայնումն է

Վրաստանում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին

Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի