Մերձավոր Արևելք

Գազայում խաղաղության ծրագրի առաջին փուլն ավարտվում է. Եգիպտոսի ԱԳ նախարար

2 րոպեի ընթերցում

Գազայում խաղաղության ծրագրի առաջին փուլն ավարտվում է. Եգիպտոսի ԱԳ նախարար

Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի առաջին փուլի իրականացումը գտնվում է իր եզրափակիչ փուլում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին հայտարարել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդ ալ-Ատին Նյու Դելի այցի շրջանակում կայացած ճեպազրույցի ժամանակ։

«Մենք այժմ գտնվում ենք (Գազայի ծրագրի) առաջին փուլի իրականացման վերջին փուլում», - նշել է նա: 

Եգիպտացի նախարարի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագիրը ներկայում կարգավորման «միակ հիմքն» է:

 «Մենք պետք է աշխատենք այս ծրագրի հաջող իրականացումն ապահովելու համար։ Հիմա գլխավոր խնդիրն այն է, որ երկու կողմերն էլ՝ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը, բարի կամքով և անկեղծ մտադրություններով իրականացնեն Շարմ էլ Շեյխում ձեռք բերված համաձայնությունը», - ասել է Աբդ ալ-Ատին: 

«Ինչպես հայտնի է, յուրաքանչյուր կողմ ունի իր պարտավորությունները. Իսրայելն ունի իր, ՀԱՄԱՍ-ն՝ իր պարտավորությունները», - հավելել է նա:

Հոկտեմբերի 13-ին Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում տեղի է ունեցել խաղաղության գագաթնաժողով՝ նվիրված Գազայի հատվածում հրադադարի և այնտեղ պահվող բոլոր իսրայելցի պատանդների ազատ արձակմանը: Հանդիպման ընթացքում Եգիպտոսի, ԱՄՆ-ի, Թուրքիայի նախագահները և Կատարի էմիրը ստորագրել են պաղեստինյան անկլավում վերջնական հրադադարի մասին հռչակագիր: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում