Լեկոռնյուն հաղթահարել է Ազգային ժողովում երկրորդ անվստահության քվեն
1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկոռնյուի կառավարությանը հաջողվել է հաղթահարել Ազգային ժողովում նաև երկրորդ անվստահության քվեն, որը ներկայացրել էր ծայրահեղ աջ «Ազգային ճակատ» կուսակցությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France24 պարբերականը:
Բանաձևը ստացել է 144 «կողմ» ձայն՝ անհրաժեշտ 289-ի փոխարեն:
Քվեարկությունից հետո Լեկոռնյուն հայտարարել է, որ վերադառնում է աշխատանքի և ուրախ է, որ այժմ կարող են քննարկումներ սկսվել:
Մինչ այս խորհրդարանի ստորին պալատը մերժել էր ծայրահեղ ձախ «Անկոտրում Ֆրանսիա» կուսակցության ներկայացրած բանաձևը Լեկոռնյուի կառավարությանն անվստահություն հայտնելու մասին:
Լեկոռնյուին հաջովել է օրենսդիրների բավարար աջակցություն ստանալ այն բանից հետո, երբ նա խոստացել է կասեցնել կենսաթոշակային բարեփոխումները մինչև 2027 թվականը, երբ Ֆրանսիայում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ:
Լեկոռնյուն, որը պաշտոնավարումից 26 օր անց հրաժարական էր տվել, օրերս վերանշանակվել է վարչապետի պաշտոնում և հայտարարել նոր կառավարության կազմը: