Մերձավոր Արևելք

ՀԱՄԱՍ-ն Իսրայելին է վերադարձրել ևս երկու պատանդի մարմիններ

1 րոպեի ընթերցում

ՀԱՄԱՍ-ն Իսրայելին է վերադարձրել ևս երկու պատանդի մարմիններ

ՀԱՄԱՍ-ի ճյուղ համարվող «Իզզ ադ-Դին ալ-Կասսամ» բրիգադի անդամները հայտարարել են, որ Գազայի հատվածում Կարմիր խաչին են հանձնել ևս երկու իսրայելցի պատանդի մարմինները՝ համաձայն ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված հրադադարի պայմանների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Բրիգադի անդամները հավաստիացրել են, որ մնացած մարմինների որոնման և վերադարձի համար անհրաժեշտ են զգալի ջանքեր և հատուկ սարքավորումներ, և որ իրենք մեծ ջանքեր են գործադրում գործն ավարտին հասնելու համար։

Իսրայելի բանակը հայտնել է, որ հոկտեմբերի 15-ի ուշ երեկոյան Կարմիր խաչի միջոցով իրենց են հանձնվել պատանդների աճյուններ, որոնք նույնականացման նպատակով ուղարկվել են դատաբժշկական փորձաքննության։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի գրասենյակը հայտարարել է, որ Իսրայելը մտադիր է վերսկսել ռազմական գործողությունները Գազայի հատվածում, եթե ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հրաժարվի կատարել համաձայնագիրը և զինաթափվել։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում