Մերձավոր Արևելք

Չինաստանի ԱԳ նախարարը Մակրոնի խորհրդականի հետ քննարկել է իրադրությունն Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում

1 րոպեի ընթերցում

Չինաստանի ԱԳ նախարարը Մակրոնի խորհրդականի հետ քննարկել է իրադրությունն Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական ​​խորհրդական Էմանուել Բոնի հետ քննարկել է ուկրաինական ճգնաժամը և Մերձավոր Արևելքի հակամարտությունների հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Չինաստանի արտգործնախարարությունը։

Հանդիպումը տեղի է ունեցել չին-ֆրանսիական 27-րդ ռազմավարական երկխոսության ընթացքում, որը կայացել է հոկտեմբերի 15-ին Չինաստանի արևելյան Հանչժոու քաղաքում։ «Կողմերը մտքերի  են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, ներառյալ Ուկրաինայի ճգնաժամը, Մերձավոր Արևելքի իրադրությունը, համաշխարհային կառավարման համակարգի բարեփոխման և կատարելագործման հարցերը», - ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշվում է, որ երկու երկրների դիվանագետները պայմանավորվել են ամրապնդել փոխադարձ վստահությունը և ընդլայնել միջպետական ​​համագործակցությունը «ներկայիս անորոշ և անկայուն միջազգային իրադրության պայմաններում»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում