Աշխարհ

Իսրայելը մտադիր չէ բանակցել համաձայնագրի երկրորդ փուլի շուրջ մինչև չվերադարձվեն բոլոր զոհված պատանդների դիերը

1 րոպեի ընթերցում

Իսրայելը մտադիր չէ բանակցել համաձայնագրի երկրորդ փուլի շուրջ մինչև չվերադարձվեն բոլոր զոհված պատանդների դիերը

Գազայի հատվածում խաղաղության հաստատման համաձայնագրի երկրորդ փուլի իրականացման վերաբերյալ բանակցությունները չեն սկսվի այնքան ժամանակ մինչև ՀԱՄԱՍ-ը Իսրայելին չփոխանցի բոլոր մահացած պատանդների մարմինները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը՝ վկայակոչելով իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաների:

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ խաղաղության ծրագրի առաջին փուլում նախատեսվում է բոլոր պատանդների վերադարձ, իսկ երկրորդում նախատեսվում է ապառազմականացնել անկլավը և ստեղծել կառավարման ժամանակավոր համակարգ:

Զոհված պատանդների աճյունները վերադարձնելու վերջնաժամկետը լրացել է հոկտեմբերի 13-ին։ ՀԱՄԱՍ-ն արդեն ազատել է 20 պատանդների և փոխանցել 4 զոհվածների մարմինները։ Իսրայելի իշխանությունները ազատ են արձակել մոտ 2000 պաղեստինցի բանտարկյալների: ՀԱՄԱՍ-ի կողմից պայմանավորված ժամկետի խախտմանը ի պատասխան՝ Իսրայելի իշխանությունները կրճատել են Գազայի համար նախատեսված մարդասիրական օգնությունը:

Հոկտեմբերի 9-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելի իշխանությունները և ՀԱՄԱՍ-ը համաձայնել են եկել Գազայի հատվածում հակամարտությունը կարգավորման՝ ԱՄՆ-ի առաջարկած ծրագրի առաջին փուլի պայմաններին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում