ԵԱՀԿ գործող նախագահը Բաքվում հանդիպել է Ալիևի և Բայրամովի հետ

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի գլխավորած պատվիրակությանը: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը:  

Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Ֆինլանդիայի միջև երկկողմ հարաբերությունները, Ֆինլանդիայի ԵԱՀԿ նախագահության առաջնահերթ ոլորտները, կազմակերպության առջև ծառացած մարտահրավերները, Ադրբեջանի և ԵԱՀԿ-ի համագործակցության ներկա վիճակը և հեռանկարները, ինչպես նաև հետհակամարտային ​​շրջանում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։

Կողմերը գոհունակությամբ նշել են անցյալում երկու երկրների ղեկավարների հանդիպումների ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում թե՛ անցյալ տարի Բաքվում կայացած COP-29-ի ժամանակ, թե՛ այս տարվա սեպտեմբերին Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա ընթացքում։  

Ալիևի հետ հանդիպումից հետո Վալտոնենը հանդիպում է ունեցել նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: 

Նախարարներն ընդգծել են փոխադարձ այցելությունների և համագործակցության ընդլայնման համար երկխոսության ակտիվացման կարևորությունը։ 

Քննարկվել է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։ Ջեյհուն Բայրամովն ընդգծել է Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Հայաստանի առաջնորդների պատմական հանդիպումը և համատեղ հռչակագրի ստորագրումը։

Նշվել է TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) նախագծի կարևորությունը տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնման համար։

ԵԱՀԿ գործող նախագահը հոկտեմբերի 14-ին Հայաստանում էր։ Երևան այցի շրջանակներում նա հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։  

Հայերեն ქართული 中文

ՀՀ ՄԻՊ-ի հանձնարարությամբ չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել Երևանի երեխայի խնամքի կենտրոն

Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հոկտեմբերի 7-ի տարելիցին ընդառաջ կոչ է արել հրադադար հաստատել Գազայում

Դահլիճից դուրս կշպրտենք․ Ռուբինյանը նիստը խաթարելու մասին

Գուսանագյուղում վերանորոգվել է համայնքային դահլիճը

ԱԺ նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների միջև հրմշտոց է տեղի ունեցել

ԱՄՆ ուժերը վերջին 4 ամսում ոչնչացրել են Իրանի ծովային շրջափակումը խախտած 13 նավ

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովին

Նյու Յորքի նահանգում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել կարմրուկի բռնկման պատճառով

Իրանի մերձակայքում ԱՄՆ ռազմածովային ուժերի խմբավորումը կրճատվել է՝ հասնելով 16 ռազմանավի