Մերձավոր Արևելք

Իսրայելը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը սխալ մարմին է վերադարձրել պատանդի աճյունի փոխարեն

1 րոպեի ընթերցում

Իսրայելը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը սխալ մարմին է վերադարձրել պատանդի աճյունի փոխարեն

Իսրայելը հայտարարել է, որ գիշերը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից վերադարձված 4 մարմիններից մեկը պատանդներից որևէ մեկինը չէ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

ՀԱՄԱՍ-ը հոկտեմբերի 13-ին վերադարձրել է ողջ մնացած բոլոր 20 պատանդներին, որից հետո պետք է վերադարձներ ևս 28 պատանդի մարմին։ Սակայն մինչ այժմ վերադարձվել է 7 պատանդի մարմին։

Աճյունները վերադարձնելու գործընթացում ձգձգումների պատճառով Իսրայելը սպառնացել է սահմանափակել Գազայի հատված մտնող օգնությունը և հետաձգել Ռաֆահի անցակետի վերաբացումը։ 

BBC-ն նաև նշում է, որ պաղեստինյան անկլավի հիվանդանոցների գլխավոր տնօրենը հայտարարել է, որ իսրայելցի պատանդների մարմինները նույնականացնելու համար ստեղծվել է մասնագետների խումբ։  

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում