Իսպանիայի արտգործնախարարն արձագանքել է մաքսատուրքեր սահմանելու վերաբերյալ Թրամփի սպառնալիքներին

2 րոպեի ընթերցում

Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսն իր երկիրն անվանել է ՆԱՏՕ-ի հուսալի դաշնակից՝ շեշտելով նվիրվածությունը եվրաատլանտյան անվտանգությանը։ Այսպես է Իսպանիայի ԱԳ նախարարը պատասխանել Մադրիդին մաքսատուրքերով պատժելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքին։ Թրամփը նման սպառնալիք էր հնչեցրել, քանի որ Իսպանիան հրաժարվել էր մեծացնել ռազմական ծախսերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Europa Press-ը։

«Իսպանիան հուսալի դաշնակից է, և նրա նվիրվածությունը եվրաատլանտյան անվտանգությանը կասկածից վեր է», - հայտարարել է Ալբարեսը։

Նախարարը վստահեցրել է, որ Թագավորությունը պահպանում է «ռազմական ծախսերը ՀՆԱ-ի 2%-ի սահմաններում»՝ համաձայն դաշինքի 2014 թվականի գագաթնաժողովում ստանձնած պարտավորության։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոշտ դիտողություններ է արել Իսպանիային՝ պաշտպանական ծախսերի վերաբերյալ անհամաձայնությունների պատճառով։ Հոկտեմբերի 9-ին ամերիկացի առաջնորդը նշել էր, որ Թագավորությանը, հնարավոր է, անհրաժեշտ լինի հեռացնել ՆԱՏՕ-ից՝ Վաշինգտոնի կողմից անբավարար համարվող ռազմական ծախսերի համար։ 

Չնայած դրան՝ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ Մադրիդը ներկայում չունի պաշտպանական ծախսերի նպատակը փոխելու ծրագրեր։

Իսկ հոկտեմբերի 14-ին Թրամփը սպառնացել է մաքսատուրքեր սահմանել Իսպանիայի նկատմամբ՝ պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 5%-ին չհասցնելու համար։

Ապրիլին Իսպանիայի վարչապետը հայտարարել էր, որ իշխանությունները հաստատել են պաշտպանության և անվտանգության ծախսերը մինչև 2025 թվականը ՀՆԱ-ի 2%-ին հասցնելու ծրագիր։ Մադրիդը նախկինում խոստացել էր այս նպատակին հասնել մինչև 2029 թվականը։

Հունիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո հրապարակված վերջնական հաղորդագրության մեջ նշվում էր, որ դաշինքի առաջնորդները համաձայնել են պաշտպանության ծախսերն ավելացնել մինչև ՀՆԱ-ի 5%-ը։

Եվրոպա

Թրամփը սպառնացել է մաքսատուրքեր սահմանել Իսպանիայի դեմ՝ պաշտպանական ծախսերը չմեծացնելու համար

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել