Եվրոպա

Թրամփը սպառնացել է մաքսատուրքեր սահմանել Իսպանիայի դեմ՝ պաշտպանական ծախսերը չմեծացնելու համար

1 րոպեի ընթերցում

Թրամփը սպառնացել է մաքսատուրքեր սահմանել Իսպանիայի դեմ՝ պաշտպանական ծախսերը չմեծացնելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է մաքսատուրքեր սահմանել Իսպանիայից ներմուծվող ապրանքների նկատմամբ այն բանից հետո, երբ Մադրիդը հրաժարվել է պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի մինչև 5%-ի։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Ես շատ դժգոհ եմ Իսպանիայից։ Սա ՆԱՏՕ-ի միակ երկիրն է, որը պաշտպանական ծախսերը չի բարձրացրել մինչև 5%։ Մտածում եմ Իսպանիային մաքսատուրքերով պատժելու մասին», - ասել է Թրամփը լրագրողների հետ զրույցում։

Հոկտեմբերի 9-ին Թրամփը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից միայն մեկ երկիր՝ Իսպանիան է, որ զգալիորեն հետ է մնում իր պաշտպանական ծախսերով։

«Մենք ունենք մեկ հետ մնացող։ Դա Իսպանիան է։ Պետք է զանգահարել և իմանալ, թե ինչու են նրանք հետ մնում», - ասել էր Թրամփը Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ կայացած հանդիպման ժամանակ։

Թրամփը նաև հնարավոր էր համարել, որ Իսպանիային հարկ լինի հեռացնել ՆԱՏՕ-ից։

Իսպանիայի իշխանություններն իրենց հերթին վստահեցնում են, որ ի վիճակի են կատարել ՆԱՏՕ-ի հետ համաձայնեցված բոլոր նախաձեռնությունները զինված ուժերի մարտական ​​պատրաստվածությունը բարձրացնելու համար՝ ծախսերը չբարձրացնելով մինչև այդ նշագիծ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում