Ադրբեջան

Միլեյը Թրամփին առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ հիշատակելով Հայաստան-Ադրբեջան կարգավորումը

1 րոպեի ընթերցում

Միլեյը Թրամփին առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ հիշատակելով Հայաստան-Ադրբեջան կարգավորումը

Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը, որը հոկտեմբերի 14-ին հյուրընկալվել է Սպիտակ տանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հանձնել է շրջանակով նամակ, որում նրա թեկնածությունն է առաջադրում Խաղաղության Նոբելյան մրցանակի համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նամակի հանձնման տեսանյութը տարածել է  Diario AS-ը։ 

Նամակում նշվում է Թրամփի ներդրումը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնության հասնելու գործում։

Արգենտինական կողմը նամակը հանձնելիս նշում է, որ այն գրելիս Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու համաձայնություն դեռ ձեռք չէր բերվել, և հարկավոր է դա նույնպես ներառել, քանի որ այդ հակամարտության կարգավորումը շատ կարևոր է։

Թրամփն էլ կատակով պատասխանում է, որ պետք է մեկ լրացուցիչ նախադասություն ավելացնել նամակում։  

Կարդացեք հոդվածը` العربيةРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում