Նեթանյահուն ՀԱՄԱՍ-ին կոչ է արել զինաթափվել

2 րոպեի ընթերցում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինաթափումը պատանդների վերադարձից հետո հաջորդ կարևոր քայլն է խաղաղության գործընթացի շրջանակներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Նախ, ՀԱՄԱՍ-ը պետք է վայր դնի զենքը, և երկրորդ, դուք պետք է համոզեք, որ Գազայում չկան զենքի գործարաններ, որ Գազա մաքսանենգ զենք չի ներկրվում։ Սա ապառազմականացում է», - ասել է Նեթանյահուն։ 

Նրա խոսքով, եթե ՀԱՄԱՍ-ը հրաժարվի կատարել այդ պայմանները, ապա «իսկական քաոս կսկսվի»։

«Հուսով եմ, որ դա տեղի չի ունենա։ Հուսով եմ, որ մենք կկարողանանք դա լուծել խաղաղ ճանապարհով։ Մենք, անշուշտ, պատրաստ ենք դրան», - նշել է վարչապետը։ 

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ եթե ՀԱՄԱՍ-ը չհրաժարվի իր զինանոցներից, ապա շարժման զինաթափմամբ կզբաղվի ամերիկյան կողմը։

«ՀԱՄԱՍ-ը կզինաթափվի, քանի որ իրենք են ասել, որ կզինաթափվեն։ Եվ եթե նրանք չզինաթափվեն, ապա մենք ինքներս կզինաթափենք նրանց», - ասել է Թրամփը լրագրողներին հոկտեմբերի 14-ին:

Հոկտեմբերի 13-ին ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել ողջ մնացած բոլոր 20 պատանդներին։ Շարժումը նաև վերադարձրել է ութ զոհված պատանդի աճյուն, սակայն ևս 20 պատանդի աճյուն մնում է Գազայում։ Ի պատասխան՝ Իսրայելի իշխանությունները բանտերից ազատ են արձակել շուրջ 2000 պաղեստինցի բանտարկյալի։

Հայերեն Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել