Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Սիլիկոնային սարեր 2025» տեխնոլոգիական գագաթնաժողովին նվիրված բացիկի մարմանը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է հատուկ դրոշմակով երկկողմանի բացիկի մարմանը՝ նվիրված «Սիլիկոնային սարեր 2025» տեխնոլոգիական գագաթնաժողովին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ մինչև մարման արարողությունը Արայիկ Հարությունյանը հանդես է եկել ողջույնի խոսքով,  արձանագրել, որ տարեցտարի այս միջոցառումն ավելի բարձր մակարդակով է անցնում, ավելի հետաքրքիր և արդիական թեմաներ են քննարկվում, ինչպես նաև հերթական անգամ մարվում է «ՀայՓոստ»-ի արտադրանքը՝ նամականիշի կամ բացիկի տեսքով: 

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ այս ամենը ցույց է տալիս, թե պետությունն ինչ կարևորություն է տալիս ոլորտին: Իր խոսքում Արայիկ Հարությունյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին բարձր մակարդակով միջոցառում կազմակերպելու և հերթական անգամ հետաքրքիր թեմա ընտրելու համար: 

Հաջորդիվ տեղի է ունեցել բացիկի մարման արարողությունը, որն իրականացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, Տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը, «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը: 

«Սիլիկոնային սարեր 2025» գագաթնաժողովի շրջանակում մարված բացիկի դիմերեսին պատկերված է «Սիլիկոնային սարեր 2025» գագաթնաժողովի լոգոտիպը, իսկ բացիկի դարձերեսին պատկերված է 2024 թվականին Հայաստանում տեղի ունեցած «Սիլիկոնային սարեր» գագաթնաժողովից լուսանկար: Բացիկի դիզայնի հեղինակը Դավիթ Դովլաթյանն է: 

Հայերեն

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդունել է «Pacific Council» ուղեղային կենտրոնի գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը

Մոլդովան չի բացառում Ռուսաստանի դեսպանին արտաքսելու հնարավորությունն ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերից հետո. Moldpres

Զելենսկին հայտնել է, որ Պուտինը հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինային՝ առանց պահպանելու նախկինում գործող սահմանափակումները

Դավիթ Թադևոսյանն ընդունել է «Մայքրոչիփ Թեքնոլոջի» ընկերության ներկայացուցիչներին

Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին

Լիլիթ Մակունցը հանդիպել է Ֆրեզնոյի քաղաքապետ Ջերի Դայերի և սփյուռքահայ գործիչ Պերճ Աբգարյանի հետ

Իրանը ԵԱՏՄ-ն համարում է համատեղ զարգացման կարևորագույն հարթակներից մեկը

Կարևոր ենք համարում ԵԱՏՄ իրավունքին համապատասխան ՀՀ արտադրանքի արտահանման և տարանցման առկա խոչընդոտների վերացման ուղղությամբ երկխոսության շարունակումը. վարչապետ

Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 4000-ը

Եվրոպական խորհրդարանում քննարկվել են Հայաստանում կայանալիք COP17-ի օրակարգի առաջնահերթությունները