Ողջունում ենք Մինսկի խումբը լուծարելու գործընթացը․ ԵԱՀԿ գործող նախագահ

2 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից Մինսկի խումբը լուծարելու գործընթացը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտնեց ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենը:  

«Մենք պարբերաբար նկատել ենք Հայաստանի աջակցությունը խաղաղության օրակարգին՝ անկախ բոլոր մարտահրավերներից: Ինչպես նաև այդ համատեղ դիմումն եմ ես ողջունում՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու։ Հուսանք, որ դա տեղի կունենա դեկտեմբերից ոչ ուշ»,-ասաց Վալտոնենը: 

ԵԱՀԿ գործող նախագահը նշեց, որ խաղաղությունը պետք է լինի կայուն, և պատրաստ են աջակցել այդ գործընթացին:  

Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմում էին ստորագրել՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու հարցով։  ԵԱՀԿ-ն սեպտեմբերի 1-ին Մինսկի խումբը լուծարելու որոշում էր ընդունել։ ԵԱՀԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել էր, որ Մինսկի խմբի վերջնական լուծարումը նախատեսված է 2025 թվականի դեկտեմբերին։ Նա մանրամասնել էր, որ խոսքը վերաբերում է երեք ինստիտուտի՝ Մինսկի խմբի, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի պաշտոնի և բարձր մակարդակի պլանավորման խմբի աշխատանքի դադարեցմանը:

Հայերեն العربية English Español Français Русский 中文

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին

COP17 միջազգային համաժողովի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը

Յուրաքանչյուր հաջորդ առաջնություն նախապատրաստություն է Օլիմպիական խաղերի համար. Արայիկ Հարությունյան