Թուրքիա

Թրամփը կարծում է, որ Էրդողանը կարող է նպաստել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը

1 րոպեի ընթերցում

Թրամփը կարծում է, որ Էրդողանը կարող է նպաստել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքին է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է նպաստել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Եգիպտոսից ԱՄՆ վերադառնալիս նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում:

«Էրդողանը կարող է։ Ռուսաստանը հարգում է նրան։ Ուկրաինայի մասին չեմ կարող ասել, բայց (ՌԴ նախագահ) Պուտինը հարգում է նրան։ Նա (Էրդողանը) իմ ընկերն է», - լրագրողների հետ ԱՄՆ նախագահի զրույցի տեսանյութն է տարածել Սպիտակ տունը։  

Ամերիկացի առաջնորդը նաև հայտնել է, որ պլանավորում է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն Սպիտակ տանն ընդունել ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 17-ին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում