Հայտնի է ԲՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2025թ. դափնեկիր Վինսենթ Ռոշին մրցանակի հանձնման միջոցառումների ծրագիրը

3 րոպեի ընթերցում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ներկայացրել է Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2025թ․ դափնեկիր, Analog Devices Inc. (ADI) ընկերության գլխավոր գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Վինսենթ Ռոշին մրցանակի հանձնման միջոցառումների ծրագիրը։

«Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը շնորհվում է այն անձանց, ովքեր իրենց գործունեությամբ նշանակալի և հեղափոխական ներդրում են ունեցել ոլորտի զարգացման գործում։ Այս մրցանակաբաշխությամբ Հայաստանը ևս մեկ անգամ ընդգծվում է համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա՝ որպես բարձր տեխնոլոգիաների զարգացող կենտրոն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հոկտեմբերի 14-16-ը Հայաստանում կայանալիք միջոցառումների շրջանակում Վինսենթ Ռոշը հանդես կգա մամուլի ասուլիսով, Silicon Mountains 2025 տեխնոլոգիական գագաթնաժողովի  շրջանակում խոսքով հանդես կգա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որին կհաջորդի Վինսենթ Ռոշի դասախոսությունը։ Նախագահական նստավայրում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիսավոր կերպով Վինսենթ Ռոշին կհանձնի Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը։ Վինսենթ Ռոշը կայցելի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, որտեղ նրան կշնորհվի բուհի պատվավոր դոկտորի կոչում, հանդիպում կունենա նաև Հայաստանի վեց բուհերի ուսանողների հետ, ինչպես նաև կլինի «Սինոփսիս Արմենիա»-ի գիտահետազոտական (R&D) կենտրոնում և Ուսումնական դեպարտամենտում։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հրավերով Վինսենթ Ռոշը կհյուրընկալվի Ինժեներական քաղաքում։

«Մրցանակաբաշխության ծրագիրն իրականացվում է ՀՀ վարչապետի կողմից հաստատված մրցանակաբաշխության կոմիտեի կողմից։ Այն բաղկացած է Գործադիր խորհրդից և Միջազգային ընտրող հանձնաժողովից։

Գործադիր խորհուրդը թեկնածուների առաջադրման հրավեր է ուղարկում, ստանում հավակնորդների դիմումները և ընտրող հանձնաժողովին ներկայացնում նրանց անունները՝ վերջնական ընտրություն կատարելու համար, ինչպես նաև կազմակերպում է ծրագրի իրագործման համար անհրաժեշտ միջոցառումները»,- հայտնում են ՀՀ ԲՏԱ նախարարությունից։

Հայերեն

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ