Լողի անվճար ուսուցում. մեկնարկում է հայտագրման գործընթացն Արագածոտնի, Կոտայքի և Տավուշի մարզերի երեխաների համար

2 րոպեի ընթերցում

ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման և լողի անվճար ուսուցման փորձնական ծրագրի շրջանակում մեկնարկել է Արագածոտնի, Կոտայքի և Տավուշի մարզերի երեխաների գրանցման գործընթացը:

«Արմնպրես»-ի փոխանցմամբ՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ ծրագիրը նախատեսված է երկու տարիքային խմբերի համար.

  • 8–12 տարեկաններ
  • 13–17 տարեկաններ

Լողավազաններում դպրոցահասակ երեխաների համար լողի ուսուցումը նախատեսվում է իրականացնել 2 տարիքային խմբերի համար՝ 3-ական խմբով. 1-ին խմբում ընդգրկվում են 8-12 տարեկան երեխաներ, 2-րդ խմբում՝ 13-17 տարեկաններ: Ընդհանուր առմամբ` յուրաքանչյուր մարզում լողի պարապմունքների ծրագրում կընդգրկվի 66 երեխա՝ տարիքային 2 խմբում: Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել emis.am կայքի  «Սովորողի օրագիր» էջում բացված համապատասխան բաժնում։

Գրանցումն իրականացվում է երեխայի ծնողի կամ օրինական ներկայացուցչի կողմից։ 

Գրանցման վերջնաժամկետը 2025 թվականի հոկտեմբերի 15-ն է:

Լողի պարապմունքներին երեխաների մասնակցությունն անվճար է։ Ուսուցումը կիրականացվի Ապարան, Իջևան և Հրազդան համայնքներում գործող լողավազաններում՝ փորձառու մասնագետների ուսուցմամբ և անվտանգային համապատասխան պայմանների ապահովմամբ։

Հայերեն

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA