Նիդեռլանդներն Ուկրաինայի ռազմածովային ուժերին է հանձնել Alkmaar տիպի ականազերծման նավ
2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի ռազմածովային ուժերը Նիդեռլանդներից ստացել են Alkmaar ականազերծման նավը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ուկրաինական NV հրատարակությունը՝ վկայակոչելով Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար Ալեքսեյ Նեիժպապայի հայտարարությունը։
«Վերջերս մենք գործընկերներից ստացանք Alkmaar տիպի ականազերծման նավ, մինչև տարեվերջ սպասում ենք ևս մեկի հանձնմանը։ Անձնակազմի պատրաստումն արդեն շարունակվում է», - մեջբերում է պարբերականը Նեիժպապայի խոսքը։
Նշվում է, որ Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատարը նաև հոկտեմբերի 13-ին կհանդիպի Նիդեռլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսի և Նիդեռլանդների զինված ուժերի գլխավոր հրամանատար գեներալ Օննո Այխելսհայմի հետ՝ հետագա համագործակցության հեռանկարների քննարկման համար։
Սեպտեմբերին Նիդեռլանդների պաշտպանության նախարարությունում հայտարարել էին, որ կարագացնեն Ուկրաինային զենքի մատակարարումները՝ Կիևին ռազմական օգնության համար հատկացված բյուջեի մի մասը 2026 թվականից փոխադրելով 2025 թվական։ Բացի այդ, թագավորությունը մասնակցում է ուկրաինացի զինծառայողների վերապատրաստմանը։ 2022 թվականից Նիդեռլանդների աջակցությամբ վերապատրաստում է անցել Ուկրաինայի զինված ուժերի մոտ 60 000 զինծառայող: