ՀՀ-ԵՄ համատեղ կոմիտեն Բրյուսելում քննարկել է վիզաների դյուրացման համաձայնագրի իրականացումը

2 րոպեի ընթերցում

Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ մուտքի վիզաների դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի հերթական՝ ութերորդ նիստը, որը համանախագահել են ՀՀ ԱԳՆ Հյուպատոսական վարչության պետ Արթուր Պետրոսյանը և Եվրոպական հանձնաժողովի՝ Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության վիզաների քաղաքականության հարցերով բաժնի ղեկավարի տեղակալ Անտուան Սավարին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԳՆ-ն։

Հանդիպման մեկնարկին բացման խոսքերով են հանդես եկել Կոմիտեի համանախագահները, որից հետո ընդունվել է Կոմիտեի նախորդ՝ յոթերորդ նիստի արձանագրությունը։ Քննարկվել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի կիրարկման գործընթացը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Շենգենյան մուտքի վիզաների տրամադրման վիճակագրությանը, ինչպես նաև Համաձայնագրի կիրարկումից բխող այլ հարցերի։

Հայկական կողմը բարձրաձայնել է Համաձայնագրով սահմանված պայմանների կատարմանն առնչվող խնդիրները՝ ընդգծելով հատկապես ժամադրությունների սահմանափակ հասանելիությունը, տրամադրվող վիզաների վավերականության կարճ ժամկետները, Համաձայնագրով սահմանված կանոնների, պահանջվող փաստաթղթերի և վճարների միասնական կիրառման անհրաժեշտությունը: Կողմերը քննարկել են բարձրացված խնդիրները հասցեագրելու հնարավոր տարբերակները։

Անդրադարձ է կատարվել նաև հետընդունման հարցում համագործակցության դրական ցուցանիշներին ու Հայաստանի արձանագրած առաջընթացին:

Նիստի ընթացքում քննարկվել է նաև ՀՀ-ԵՄ մուտքի վիզաների ազատականացման գործընթացը։ Հայկական կողմն ընդգծել է, որ հանձնառու է իրականացնել ՀՀ-ԵՄ մուտքի վիզաների ազատականացման գործողությունների ծրագրից բխող բարեփոխումները։

 

Հայերեն English Français Русский 中文

Երևանը վստահեցրել է Թեհրանին, որ TRIPP-ը չի փոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը. Իրանի ԱԳՆ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 09/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 09/11/26

ԵՄ-ն կգործարկի հատուկ արտակարգ մեխանիզմ՝ Կիևի հրատապ կարիքները հոգալու համար

ՀՀ դեսպանությունը Քուվեյթի առաջատար զբոսաշրջային ընկերություններին ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները

ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման Իրանի երկօրյա ծրագիրն ամենախելամիտն է. Բաղայի

ՀՀ վարչապետն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանը շարունակում է աշխատանքները նաև կլիմայի փոփոխության COP-ը հյուրընկալելու ուղղությամբ. Համբարձում Մաթևոսյան

ՆԳՆ-ն զգուշացնում է կեղծ հաղորդագրությունների միջոցով քաղաքացիների տվյալները հափշտակելու փորձերի ակտիվացման մասին

Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց մեր օրակարգում չկա․ Տիգրան Ավինյանի պարզաբանումը