Մեծ Բրիտանիան կանցկացնի Գազայի վերականգնմանը նվիրված միջազգային խորհրդաժողով

2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան այս շաբաթ կանցկացնի միջազգային խորհրդաժողով՝ բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ Գազայի հատվածի վերականգնման հարցը քննարկելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի գրասենյակը:    

Նշվում է, որ «Մեծ Բրիտանիան առաջատար դեր կխաղա Գազայի շուրջ խաղաղության պլանի հաջորդ փուլում», այդ թվում՝ անկլավի «վերականգնման և վերակառուցման շուրջ եռօրյա խորհրդաժողովի» անցկացման միջոցով: 

«Խորհրդաժողով կայցելեն մի քանի միջազգային գործընկերներ, ներառյալ Գերմանիան, Իտալիան, Սաուդյան Արաբիան, Հորդանանը և Պաղեստինի ազգային վարչակազմը, ինչպես նաև մասնավոր հատվածը և միջազգային զարգացման ֆինանսակաան ծրագրերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և Համաշխարհային բանկը», - ասված է հայտարարության մեջ:

Սթարմերի գրասենյակում հավելել են, որ միջոցառումը նվիրված կլինի Գազայի հետպատերազմյան կառավարման հարցերին:

«Քննարկումները կանդրադառնան նաև Պաղեստինի ազգային վարչակազմի վերափոխման աջակցության ջանքերին, - ընդգծվում է հաղորդագրության մեջ: - Վերակառուցման գործընթացը կգլխավորեն  պաղեստինցիները, իսկ ՀԱՄԱՍ-ը որևիցե դեր չի խաղա Գազայի ապագա կառավարման գործում»:

Բացի այդ, Մեծ Բրիտանիայի իշխանությունները հայտարարել են, որ այս շաբաթ Գազայում հակամարտության կարգավորման ջանքերի շրջանակներում Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերը Լոնդոնում կհանդիպի Հորդանանի թագաժառանգ Հուսեյն բեն Աբդալայի հետ:

Հայերեն Русский

ՀՀ-ին կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար

Հռոմի Պապ Լևոն XIV-ը սկսել է իր առաջին առաքելական ճանապարհորդությունը դեպի Իսպանիա

Արամ Խաչատրյանի ծննդյան առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարը ծաղիկներ են խոնարհել կոմպոզիտորի շիրիմին

Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր

Խորհրդարանական ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այսօր և վաղն իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Կրեմլում գնահատել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման հեռանկարները

Շիրակի մարզում ԱԺ ընտրություններին քվեարկելու իրավունք ունի 209 հազար 519 ընտրող

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր