Մերձավոր Արևելք

Զելենսկին հայտարարել է, որ Պուտինին հնարավոր է ստիպել խաղաղություն հաստատել

2 րոպեի ընթերցում

Զելենսկին հայտարարել է, որ Պուտինին հնարավոր է ստիպել խաղաղություն հաստատել

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ելույթ է ունեցել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 71-րդ նիստում, որին մասնակցում են գրեթե 50 երկրների պատվիրակություններ: Զելենսկին հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կարելի է ստիպել խաղաղություն հաստատել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ուկրաինայի նախագահը գրառում է կատարել X-ում՝ հրապարակելով իր ելույթի տեսանյութը:

Զելենսկին շեշտել է, որ չնայած դժվարությամբ և մեծ զոհերի գնով, սակայն Մերձավոր Արևելքում պատերազմն, ի վերջո, ավարտվում է, և կա իրական խաղաղության հնարավորություն: 

«Եվրոպայում Ռուսաստանի պատերազմը մնում է գլոբալ անկայունության ամենամեծ աղբյուրը: Եվ ձեզնից բոլորիցդ է կախված՝ արդյոք այս պատերազմը նույնպես կավարտվի: Պուտինին կարելի է պարտադրել խաղաղություն, ինչպես ցանկացած այլ ահաբեկչի», - հայտարարել է Զելենսկին:

Նրա խոսքով՝ եթե հաջողվել է ՀԱՄԱՍ-ին ստիպել վերադարձնել պատանդներին, ապա Պուտինին էլ կարելի է ստիպել վերականգնել խաղաղությունը:

Հոկտեմբերի 13-ի առավոտյան ՀԱՄԱՍ խմբավորումը, Իսրայելի հետ համաձայնագրին համապատասխան, երկու խմբով 20 պատանդի է հանձնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին։ Դրա դիմաց շուրջ 2000 պաղեստինցի բանտարկյալ ազատվել է իսրայելական բանտերից: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում