1 րոպեի ընթերցում
French military personnel load an airplane ahead of a mission to drop humanitarian aid parcels over the Gaza Strip, in King Abdullah II Air Base, Jordan, August 3, 2025. REUTERS/Alaa Al Sukhni
Մեծ Բրիտանիան 20 միլիոն ֆունտ ստեռլինգի (27 միլիոն դոլար) օգնության փաթեթ կտրամադրի Գազայում ջրամատակարարման, սանիտարական և հիգիենիկ ծառայություններ մատուցելու համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, ով ժամանել է Եգիպտոս՝ մասնակցելու Գազայի հակամարտության ավարտի և խաղաղության հաստատման նպատակով հրավիրված գագաթնաժողովին։
Բրիտանական ֆինանսավորումը կտրամադրվի UNICEF-ի, Համաշխարհային պարենային ծրագրի և Նորվեգիայի փախստականների խորհրդի միջոցով և նախատեսված է սովի, թերսնման և հիվանդությունների պատճառով տուժածների համար։