Բաժանորդների AI օգնական, թվային վճարային քարտ, Cloud Gaming և այլ անակնկալներ. Team-ը «ԴիջիԹեք»-ում է

4 րոպեի ընթերցում

Team-ը տարվա ամենատեխնոլոգիական միջոցառմանը՝ հոբելյանական 20-րդ «ԴիջիԹեք»-ին ներկայանում է ընկերությունների խմբով: Տաղավարում են Team Systems, Team Solutions, Team Pay, Buy.am ընկերություններն ու Team Telecom Armenia-ն, որը ցուցահանդեսի 5G գործընկերն է:

«Մենք «ԴիջիԹեք»-ի ստեղծումից ի վեր տարբեր ընկերություններով միջոցառման կողքին ենք և ի սկզբանե վստահ ենք եղել, որ այն երկրի տեխնոլոգիական ոլորտը հիմնովին փոխելու է: Շնորհավորում եմ գործընկերներիս, որ տասնամյակներ առաջ մեկնարկած տեխնոլոգիական տոնը արդեն հոբելյանական՝ 20-րդ անգամ է նշվում: Տասնամյակներ առաջ Հայաստանն իր առաջին քայլերն էր անում աշխարհի տեխնոլոգիական քարտեզում իր տեղը գտնելու համար, իսկ այսօր արդեն խոսում ենք AI օգնականի, խելացի տան և բազմաթիվ այլ ժամանակակից լուծումների և Հայաստանի՝ որպես AI և տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դառնալու մասին: Այդ ամենն իրականություն է նաև այս տարածաշրջանային տեխնոլոգիական ամենամասշտաբային միջոցառման շնորհիվ: Հպարտ եմ, որ այս տարիներին մենք մշտապես «ԴիջիԹեք»-ի կողքին ենք թե՛ որպես մասնակից, թե՛ որպես գործընկեր և աջակից»,-ասում է Team ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը:

«Այս տարվա «ԴիջիԹեքն» աննախադեպ է մի քանի պատճառով։ Ավանդական և բոլորի կողմից սիրված ցուցահանդեսը՝ էքսպոն առանձնանում է հայրենական, օտարերկրյա և միջազգային ընկերությունների նորարարությունների շռնդալից ցուցադրությամբ։ «ԴիջիԿոնֆը»՝ դիջիթեքյան ավանդական դարձած կոնֆերանսը  հյուրընկալում է ավելի քան 100 տեխնոլոգիական առաջնորդի ամբողջ աշխարհից։ Բանախոսների ցանկը իսկապես գլխապտույտ է առաջացնում, այսպիսի ներկայանալի կոնֆերանս մեր երկրում դեռ չի եղել: Առանձնակի ուրախ ենք կիսելու այս հաջողությունները մեր ավանդական գործընկեր Team Telecom Armenia-ի հետ»,-ասում է միջոցառման կազմակերպիչ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Սարգիս Կարապետյանը:

Հոբելյանական «ԴիջիԹեք»-ին Team-ի տաղավարի այցելուներին սպասում են բազմաթիվ առաջարկներ: Team Telecom Armenia-ն միջոցառմանը ներկայացնում է իր հերթական նորարարական լուծումը՝ բաժանորդների սպասարկումն արագացնող հայալեզու AI օգնականը, Team TV-ի նոր ձևաչափը, Cosmo box-ը և Cloud Gaming հնարավորությունը, որոնք բազմաթիվ սարքավորումներ, այդ թվում՝ հեռուստացույցներ, դարձնում են «խաղային»:

Team Systems-ի տաղավարում այցելուները կգտնեն խելացի տան ինտեգրված լուծումներ, դիզայներական հեռուստացույցներ, ինչպես նաև մի շարք նորարարական ինժեներական նախագծեր, որոնք ընդգրկվում են ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման լայն ոլորտներում։ 

Team Pay-ը «ԴիջիԹեք»-ում ներկայացնում է իր նոր թվային վճարային քարտը, որն օգտատերերին հնարավորություն է տալիս կատարելու իրենց վճարումները առավել պարզ, արագ և անվտանգ:

Team Solutions-ի տաղավարի այցելուները կկարողանան ծանոթանալ «Զանգեզոր» կոնտակտային կենտրոնի լուծմանը, որն այսուհետ հնարավորություն է տալիս սպասարկելու ոչ միայն զանգեր, այլ նաև էլեկտրոնային նամակներ, SMS-ներ և սոցիալական մեդիայի հաղորդագրություններ: 

Buy.am օնլայն մոլի տաղավարում էլ այցելուներին ներկայացվում են գնումներ կատարելու նոր ու հարմարավետ միջոցներ, ինչպես նաև հատուկ առաջարկներ գործընկերների կողմից:

«Մերիդիան» էքսպո կենտրոնում անցկացվող «ԴիջիԹեքը» կշարունակվի մինչև հոկտեմբերի 12-ը ներառյալ:

Հայերեն

Վրաստանում նոյեմբերի 22-ը սգո օր է հայտարարվել՝ գազի պայթյունի հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ

Իրանը հերքել է քիմիական և կենսաբանական զենքի մշակման վերաբերյալ ԱՄՆ-ի մեղադրանքները

ՀՀ փոխվարչապետն ու Չեխիայի դեսպանը քննարկել են առևտրի, տրանսպորտի, հանքարդյունաբերության ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքը

Ռուբինյանը պարզաբանել է, թե ինչու Սահմանադրությունում Անկախության հռչակագրին հղում ներառելը տրամաբանական չի համարում

Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում դեռևս կան լուծում պահանջող հարցեր․ ՄԻՊ-ի ուղերձը Երեխաների համաշխարհային օրվա առթիվ

Ուկրաինան հրթիռների և ԱԹՍ-ների զանգվածային հարձակման է ենթարկվել

Արտաշատում բացվել է վերակառուցված ու վերազինված պոլիկլինիկա

Հիմնանորոգվել է Ախուրյան, Կառնուտ, Հովիտ, Բասեն և Ջրառատ բնակավայրերը կապող 14 կմ ճանապարհը

ԱԺ նախագահն ընդդիմությանը կոչ է արել չխոչընդոտել սահմանադրական հանրաքվեին և գլխավորել «Ոչ»-ի շտաբը

«Երևանյան բեսթսելեր». «Մայրական կաթ» գիրքն՝ առաջատար. թարգմանական. հոկտեմբեր, 2026