ԲՏԱ նախարարի առաջին տեղակալն ընդունել է Salesforce ընկերության փոխնախագահին

3 րոպեի ընթերցում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է բիզնես ավտոմատացման ոլորտում համաշխարհային առաջատար Salesforce ընկերության Արևելյան Եվրոպայի և Անդրկովկասի տարածաշրջանի փոխնախագահ Հրվոյե Սուպիչի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից,  Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է  նախարարության գործունեության ուղղություններն ու առաջնահերթությունները, իրականացված աշխատանքներն` առանձնացնելով ոլորտի զարգացման աջակցման ծրագրերը, ինչպես նաև պետական կառավարման համակարգի, տնտեսության և հասարակության թվային փոխակերպման  ուղղությամբ իրականցվող գործունեությունը։ Ընդգծվել է նորարարական տեխնոլոգիաների, «Ամպայինն առաջինը» քաղաքականության, կիբեռանվտանգության, թվային կառավարման համակարգերի ներդրման և զարգացման կարևորությունն արդյունավետ, թափանցիկ և մատչելի ծառայություններ ապահովելու առումով։

Նախարարի առաջին տեղակալն անդրադարձել է նաև տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի ունեցած ձեռքբերումներին, մասնավորապես, միկրոէլեկտրոնիկայի և կիսահաղորդիչների դիզայնի, գիտահետազոտական և մշակման (R&D) աշխատանքների, ստարտափ էկոհամակարգի զարգացման, ինչպես նաև տարածաշրջանում Հայաստանի դերի և դիրքի ամրապնդման ուղղությամբ իրականացված գործունեությանը։

Ըստ աղբյուրի՝ Հրվոյե Սուպիչն, իր հերթին, խոսել է ընկերության գործունեության առանձնահատկություններից՝ նշելով, որ  Salesforce-ը ամպային տեխնոլոգիաների հիմքի վրա ստեղծված գործիք է, որը հայտնի է որպես բիզնես գործընթացների, մասնավորապես, հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման (Customer relationship management) աշխարհի թիվ մեկ պլատֆորմ, որը կիրառում է արհեստական բանականություն (AI)։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ագենտիկ արհեստական բանականության, թվայնացման, նորարարությունների և միջազգային լավագույն փորձի համադրման հնարավորությունները՝ Հայաստանի բարձր տեխնոլոգիաների զարգացման համատեքստում։ Քննարկումների արդյունքում նախանշվել  են համագործակցության մի շարք հնարավորություններ։

Հանդիպմանը մասնակցել են նաև Ինեկոբանկի ներկայացուցիչները՝ գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանի գլխավորությամբ, որոնց հետ Salesforce-ն արդեն իսկ համագործակցում է հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարման (CRM) և բիզնես ավտոմատացման ուղղությամբ։

Հայերեն English

«RISE 2026». Փաշինյանը ծանոթացավ ռազմարդյունաբերական արտադրանքին

Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք

Արման Թաթոյանը համոզված է, որ հզոր պետություն ունենալու հիմքում հզոր գիտությունն է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է. Մարկո Ռուբիո

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել