1 րոպեի ընթերցում
Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը շարունակում է պարտությունների շարքը ընտրական փուլի շրջանակներում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնության որակավորման փուլի երրորդ տուրում երիտասարդական հավաքականն արտագնա խաղում մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ ու հերթական պարտությունը կրեց` զիջելով 2:1 հաշվով: Ազգային թիմը երկրորդ գնդակը բաց թողեց հավաքականի դարպասապահի սխալի պատճառով:
Այս ընտրական փուլի շրջանակներում Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը երրորդ պարտությունը կրեց և, ընդհանուր առմամբ, երեք խաղում բաց է թողել 9 գնդակ:
Հաջորդ հանդիպումը Մ21 տարեկանների թիմը կանցկանցի հոկտեմբերի 14-ին` մրցելով Իտալիայի հետ: