Աշխարհ

ԱՊՀ ղեկավարները ստորագրել են փաստաթղթեր  հակաահաբեկչության և ռազմական համագործակցության վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

ԱՊՀ ղեկավարները ստորագրել են փաստաթղթեր  հակաահաբեկչության և ռազմական համագործակցության վերաբերյալ

Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ պետությունների ղեկավարները գագաթնաժողովի արդյունքներով ստորագրել են 2026-2028 թվականներին ահաբեկչության և ծայրահեղականության հակազդման ոլորտում ԱՊՀ պետությունների և մասնակիցների համագործակցության ծրագիրը և այլ փաստաթղթերի փաթեթ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ստորագրված փաստաթղթերի թվում են 2026-2030 թվականներին արտաքին սահմաններում սահմանային անվտանգության ամրապնդման ծրագիրը, մինչև 2030 թվականը ռազմական համագործակցության հայեցակարգի մասին որոշումը, ԱՊՀ պետությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը ՄԱԿ-ի ստեղծման 80-րդ տարեդարձի առթիվ, ինչպես նաև փաստաթուղթ անդրազգային հանցավորության դեմ պայքարի բնագավառում համագործակցության վերաբերյալ, Հռչակագիր տարածաշրջանային էներգետիկ անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության մասին:

Դուշանբեում հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։ ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում