Աշխարհ

ՇՀԿ-ն դիտորդի կարգավիճակ կստանա ԱՊՀ-ում

2 րոպեի ընթերցում

ՇՀԿ-ն դիտորդի կարգավիճակ կստանա ԱՊՀ-ում

Համագործակցության երկրների ղեկավարները որոշում են ընդունել «ԱՊՀ Պլյուս» ձևաչափ հիմնելու և Շանհայի համագործակցության կազմակերպությանը ԱՊՀ-ում դիտորդի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

Համապատասխան փաստաթղթերն ստորագրվել են Դուշանբեում, ԱՊՀ պետությունների ղեկավարների հանդիպումից հետո։

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը նման ձևաչափի երևան գալու գաղափարը որակել է շատ օգտակար։

«Դա նշանակում է, որ բոլոր առանցքային տարածաշրջանային կազմակերպություններն ավելի սերտորեն կհամագործակցեն միմյանց հետ։ Համատեղ (գագաթնաժողովներ) հազիվ թե անցկացվեն, բայց այս կամ այն կազմակերպությունների ներկայացուցիչները կարող են մասնակցել ՇՀԿ-ի, ԱՊՀ-ի և BRICS-ի նիստերին։ Իմաստը դա է», - ասել է նա «Ռոսիա 1» հեռուստաալիքին։

«Կախված այն բանից, թե ինչպիսի օրակարգ կքննարկվի այս կամ այն նիստում, կարելի է սպասել այս կամ այն պետության միացում», - նշել է Ուշակովը։

Ընդունված փաստաթղթերի թվում են նաև «Մինչև 2030 թ. ԱՊՀ անդամ պետությունների ռազմական համագործակցության հայեցակարգի մասին», «ԱՊՀ գլխավոր քարտուղարի մասին» որոշումները, Համագործակցության պետությունների ղեկավարների հայտարարությունը Չեռնոբիլի ԱԷԿ-ի աղետի 40-ամյակի կապակցությամբ. ընդհանուր առմամբ 19 փաստաթուղթ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում