Մշակույթ

Վրաստանում կկազմակերպվի Ֆրունզիկ Մկրտչյանի և Սոփիկո Ճիաուրելիի հիշատակին նվիրված ցուցահանդես

1 րոպեի ընթերցում

Վրաստանում կկազմակերպվի  Ֆրունզիկ Մկրտչյանի և Սոփիկո Ճիաուրելիի հիշատակին նվիրված ցուցահանդես

Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Էկա Ճիճինաձեին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վրաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են մշակութային համագործակցության հարցեր, մասնավորապես՝ հանրաճանաչ դերասաններ Ֆրունզիկ Մկրտչյանի և Սոփիկո Ճիաուրելիի հիշատակին՝ ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Վրաստանի խորհրդարանի աջակցությամբ նախատեսվող ցուցահանդեսի կազմակերպման վերաբերյալ։

Նախագծի շրջանակում կներկայացվեն բացառիկ լուսանկարներ, որոնք արտացոլում են երկու կինոաստղերի ստեղծագործական կյանքի հետաքրքիր դրվագներից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում