Մերձավոր Արևելք

Ուիթքոֆը և Քուշները Եգիպտոսում բանակցություններից հետո կմեկնեն Իսրայել

1 րոպեի ընթերցում

Ուիթքոֆը և Քուշները Եգիպտոսում բանակցություններից հետո կմեկնեն Իսրայել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Եգիպտոսից կմեկնեն Իսրայել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը՝ նշելով, որ նրանք Իսրայել կժամանեն հոկտեմբերի 9-ի երեկոյան։

Ուիթքոֆը և Քուշները, ով Թրամփի աղջկա ամուսինն է, Եգիպտոսում էին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի բանակցություններին նպաստելու համար։ Այդ բանակցությունների արդյունքում կողմերը եկել էին համաձայնության՝ դադարեցնելու ռազմական գործողությունները Գազայի հատվածում, ազատ արձակելու գերիներին ու դուրս բերելու իսրայելական զորքերն անկլավի տարածքից։ 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս ակնկալվում է, որ այս շաբաթվա վերջին կմեկնի Մերձավոր Արևելք, ինչի մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը։ Կան տեղեկություններ, որ Թրամփը կլինի Իսրայելում և ելույթ կունենա խորհրդարանում։ 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում