Իրան

ԱՄՆ-ն և Իրանը շփման մեջ են հնարավոր գործարքի շուրջ. Թրամփ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն և Իրանը շփման մեջ են հնարավոր գործարքի շուրջ.  Թրամփ

Իրանական միջուկային օբյեկտներին ամերիկյան հարվածներից հետո Միացյալ Նահանգները և Իրանը քննարկում են հնարավոր գործարքի հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Կատարելով դա (հարվածներն Իրանի միջուկային օբյեկտներին – խմբ.) մենք այժմ գտնվում ենք այն փուլում, երբ Իրանը, ես և մի քանի այլ մարդիկ քննարկում ենք գործարքը: Դա շատ ուրիշ Իրան է», - ասել է նա՝ չմանրամասնելով, թե Թեհրանի և Վաշինգտոնի միջև հատկապես ինչ համաձայնության մասին է խոսքը:

2025 թվականին ԱՄՆ-ի հետ միջուկային կարողությունների շուրջ Իրանի բանակցությունների հինգ փուլերն ավարտվել են առանց արդյունքի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում