ՄԱԿ-ը ողջունել է հրադադարի հաստատումը Գազայում
2 րոպեի ընթերցում

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնության հաստատումը Գազայում կրակի դադարեցման և գերիների ազատ արձակման հարցում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, X սոցիալական ցանցում կատարած գրառման մեջ Գուտերեշը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների, Կատարի, Եգիպտոսի և Թուրքիայի միջնորդական ջանքերը համաձայնության հասնելու գործում։
«Ես կոչ եմ անում բոլոր շահագրգիռ կողմերին լիովին պահպանել համաձայնագրի դրույթները։ Բոլոր պատանդները պետք է ազատ արձակվեն արժանապատիվ կերպով։ Պետք է ապահովվի մշտական հրադադար։ Մարտերը պետք է մեկընդմիշտ դադարեցվեն։ Պետք է ապահովվի մարդասիրական պարագաների և անհրաժեշտ նյութերի անհապաղ և անարգել մուտքը Գազա։ Տառապանքները պետք է ավարտվեն։ ՄԱԿ-ը կաջակցի համաձայնագրի լիարժեք իրականացմանը։ Մենք կխթանենք վերականգնման և վերակառուցման ջանքերը Գազայում»,- գրել է Գուտերեշը։
I welcome the announcement of an agreement to secure a ceasefire & hostage release in Gaza, based on the proposal put forward by @POTUS. I commend the diplomatic efforts of the United States, Qatar, Egypt & Türkiye in brokering this desperately needed breakthrough.
— António Guterres (@antonioguterres) October 9, 2025
I urge all…
Նա կոչ է արել բոլոր շահագրգիռ կողմերին օգտվել ստեղծված հնարավորությունից՝ դադարեցնելու օկուպացիան, ճանաչելու պաղեստինցի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որը կհանգեցնի երկու պետության գոյությամբ խնդրի լուծմանը։