Ներքին Գետաշենում հիմնանորոգվում է 8 փողոց

1 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն գյուղում հիմնանորոգվում է 8 փողոց։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ներքին Գետաշենի վարչական ղեկավար Ռուբեն Զուլոյանը, ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 214 միլիոն 385 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ 

Ծրագրով նախատեսված է Ներքին Գետաշենի Ներքին Դուրան թաղամասի 6-րդ, Վերին Դուրան թաղամասի 7-րդ, Վերին Դեմեր թաղամասի 2-րդ, Ներքին Դեմեր թաղամասի 7-րդ, Վանքի թաղամասի 7-րդ, Կենտրոն թաղամասի 5,6, 7-րդ փողոցների հիմնանորոգում՝ ասֆալտապատում, ջրահեռացման համակարգի մասնակի տեղադրում։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի սեպտեմբերից և հոկտեմբերի 8-ի դրությամբ իրականացվել շուրջ 40 տոկոսով։ 

Շինարարությունը նախաատեսված է ավարտել մինչև տարեվերջ։ 

Հայերեն