Ֆրանսիայի հեռացող վարչապետը հայտարարել է մինչև տարեվերջ բյուջեի հաստատման հեռանկարների մասին

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկոռնյուն, որի հրաժարականն ավելի է խորացրել երկրում տիրող քաղաքական ճգնաժամը, հայտարարել է, որ մինչև 2025 թվականի ավարտը բյուջեի հաստատման հույսեր ունի։ Նրա խոսքով՝ դա «ավելի հեռավոր է» դարձնում խորհրդարանը ցրելու հնարավորությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France24 պարբերականը։ 

Լեկոռնյուն հայտարարել է, որ քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար անցկացված խորհրդակցությունները ցույց են տվել կուսակցությունների պատրաստակամությունը՝ տարեվերջին համաձայնության գալու բյուջեի շուրջ։

Նրա խոսքով՝ կա փոխհամաձայնություն և ցանկություն մինչև դեկտեմբերի 31-ը Ֆրանսիայի պետական բյուջեն հաստատելու վերաբերյալ։

Լեկոռնյուին նախորդող վերջին երկու վարչապետները հեռացվել են օրենսդիր մարմնի կողմից ծախսերի ծրագրի շուրջ առաջացած տարաձայնությունների պատճառով։

Տարբեր քաղաքական կուսակցությունների հետ բանակցություններից հետո Լեկոռնյուն, որն այժմ Ֆրանսիայի վարչապետի պաշտոնակատարն է, նաև նշել է, որ խորհրդարանը ցրելու հնարավորությունն ավելի հեռու է թվում։

Ֆրանսիայի ընդդիմությունը Լեկոռնյուի հրաժարականից հետո պահանջել է, որ կա՛մ նախագահ Էմանուել Մակրոնը հեռանա պաշտոնից, կա՛մ խորհրդարանի ցրվի, և նոր ընտրություններ անցկացվեն։ 

Լեկոռնյուն հրաժարական էր տվել հոկտեմբերի 6-ին՝ կառավարության նոր կազմը հայտարարելուց ընդամենը մի քանի ժամ անց: Նոր կառավարության կազմը դժգոհություն էր առաջացրել ինչպես ընդդիմադիրների, այնպես էլ համախոհների շրջանում: 

Սեբաստիան Լեկոռնյուն, որը կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնել էր սեպտեմբերի 9-ին, դարձել է երկրի ամենակարճ պաշտոնավարած վարչապետը։ Նրա պաշտոնավարումը տևել է ընդամենը 26 օր: Վերջին երկու տարվա ընթացքում Լեկոռնյուն Ֆրանսիայի արդեն հինգերորդ վարչապետն էր: 

Աշխարհ

Մակրոնի կուսակցությունը նրա հրաժարականի կոչերն «անիմաստ» է անվանել

Հայերեն

Հոկտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

Հայ աշակերտները աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայից վերադարձել են 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ

Քեմ Ղաֆարիանը՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի պետական մրցանակի 2026 թվականի դափնեկիր

Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերը մտահոգություն են առաջացնում երկրի անվտանգության շուրջ. Moldpres

ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել է Տաղանդների բացահայտման և զարգացման ծրագիրը

Հնդկաստանի 11 քաղաքացի է տուժել Հորմուզի նեղուցում առևտրային նավին հասցված հարվածի պատճառով

Կալիֆոռնիայի պաշտոնյաները հակադարձել են Թրամփին՝ Իրանի կողմից Լոս Անջելեսի ու Սան Դիեգոյի «ոչնչացման» մասին նրա հայտարարությունից հետո

Paramount-ը պաշտոնապես ստանձնել է Warner Bros.-ի վերահսկողությունը՝ 110 միլիարդ դոլարի գործարքի արդյունքում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 06/10/26

Ասիական ինդեքսներ - 06/10/26