Վաղաշենում դրենաժային փակ համակարգ է կառուցվում

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վաղաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են դրենաժային փակ համակարգի կառուցման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վաղաշենի վարչական ղեկավար Ասատուր Մարգարյանը, Վաղաշենի դրենաժային համակարգի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 44 միլիոն 777 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։   

Ծրագրով նախատեսված է փակ դրենաժային համակարգի կառուցում 20, 21 և 22-րդ փողոցներում՝ 1800 մետր երկարությամբ, պոլիէթիլենային  խողովակներով։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի սեպտեմբերի սկզբից և հոկտեմբերի 7-ի դրությամբ իրականացվել շուրջ 60 տոկոսով։ Շինարարությունը նախատեսված է ավարտել այս տարվա ընթացքում։  

Ծրագրի իրականացման արդյունքում շուրջ 200 տնտեսությունների տնամերձերը և շինությունները կազատվեն ստորերկրյա ջրերի պատճառած անհարմարություններից։

«Այս հիմնախնդիրը Վաղաշենի հարավային հատվածի թաղամասերում առկա է եղել տասնամյակներ շարունակ, որն այժմ լուծում է ստանում՝ ի ուրախություն այդ թաղամասերի բնակիչների։ Ստորերկրյա ջրերը լցվում էին մարդկանց նկուղները, տնամերձ հողամասերը՝ վնաս ու տհաճություն պատճառելով տնտեսություններին։ Հուսանք, որ եկող տարվանից արդեն հիմնախնդիրը հիմնովին կարգավորված կլինի, ու կունենանք բոլորովին այլ պատկեր, բարվոք իրավիճակ»,- ներկայացրեց Վաղաշենի վարչական ղեկավարը։

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան