Մշակույթ

ՀՀ-ում հավատարմագրված օտարեկրյա դիվանագիտական ներկայացուցիչները ծանոթացել են հայկական գորգագործության հնագույն արվեստին

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ում հավատարմագրված օտարեկրյա դիվանագիտական ներկայացուցիչները ծանոթացել են հայկական գորգագործության հնագույն արվեստին

«Մեգերյան կարպետ» թանգարանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարեկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների համար ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից նախաձեռնված մշակութային հերթական միջոցառումը, որի ընթացքում ողջույնի խոսքով է հանդես եկել ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, իր ելույթում Դավիթ Կարապետյանն ընդգծել է արդեն ավանդույթ դարձած մշակութային միջոցառումների անցկացման և այս ձևաչափով պարբերական հանդիպումների կարևորությունը: 

ԱԳՆ գլխավոր քարտուղարը նաև շնորհակալություն է հայտնել «Մեգերյան կարպետ» թանգարանի տնօրինությանը միջոցառումը հյուրընկալելու համար՝ նշելով թանգարանի դերակատարությունը հայկական գորգերի և գորգագործական արվեստի պահպանման գործում:

Միջոցառման շրջանակներում հյուրերը շրջայց են կատարել թանգարանում, ծանոթացել հայկական գորգագործության հնագույն արվեստին և պատմությանը, մասնակցել լավաշի պատրաստման վարպետության դասին, նրանց է ներկայացվել նաև հայկական ավանդական ճաշատեսակների պատրաստման պատմությունն ու խորհուրդը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում