Ռուսաստան

Պուտինը և Նեթանյահուն քննարկել են Գազայում իրավիճակը, Իրանը և Սիրիան

1 րոպեի ընթերցում

Պուտինը և Նեթանյահուն քննարկել են Գազայում իրավիճակը, Իրանը և Սիրիան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորումը, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած ծրագիրը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Հանգամանորեն քննարկվել է իրադարձությունների ընթացիկ զարգացումը Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Գազայի հատվածում իրադրության կարգավորման շուրջ ԱՄՆ նախագահի առաջադրած ծրագրի համատեքստում։ Վլադիմիր Պուտինը հաստատել է Ռուսաստանի անփոփոխ դիրքորոշումը՝ հօգուտ պաղեստինյան հարցի համապարփակ կարգավորման՝ հայտնի միջազգային իրավական հիմքի վրա», - ասվում է հաղորդագրության մեջ։

Կողմերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային այլ թեմաների շուրջ։ 

«Մասնավորապես, շահագրգռություն է արտահայտվել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի բանակցային լուծում գտնելու և Սիրիայում իրավիճակի հետագա կայունացման հարցում», - հաղորդել է Կրեմլը։

Բացի այդ, ՌԴ նախագահի ծննդյան նախօրյակին՝ հոկտեմբերի 6-ին, Իսրայելի վարչապետը նրան ամենաբարի մաղթանքներն է հղել։

Հոկտեմբերի 7-ին Պուտինը նշում է իր ծննդյան 73-ամյակը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում