Ռուսաստան

Կրեմլը հերքել է Պեկինից արբանյակային տվյալների ստացումը Ուկրաինային հարվածներ հասցնելու համար

1 րոպեի ընթերցում

Կրեմլը հերքել է Պեկինից արբանյակային տվյալների ստացումը Ուկրաինային հարվածներ հասցնելու համար

Ռուսաստանն իր սեփական հնարավորություններն ունի Ուկրաինայում մարտական ​​գործողությունների ժամանակ հետախուզական տվյալներ ստանալու համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

«Մենք ունենք մեր սեփական հնարավորությունները, այդ թվում՝ տիեզերական հնարավորությունները՝ կատարելու հատուկ ռազմական գործողության առջև ծառացած բոլոր խնդիրները», - ասել է Կրեմլի խոսնակը: 

Պեսկովը նման հայտարարություն է արել՝ մեկնաբանելով ուկրաինական կողմի այն պնդումները, թե Չինաստանը Ռուսաստանին տրամադրում է արբանյակային հետախուզական տվյալներ՝ Ուկրաինայի տարածքում հրթիռային հարվածների համար։

Հոկտեմբերի 4-ին Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության աշխատակից Օլեգ Ալեքսանդրովն «Ուկրինֆորմ» գործակալությանը հայտնել էր, որ Կիևն ունի «Ռուսաստանի և Չինաստանի միջև բարձր մակարդակի համագործակցության փաստեր» առ այն, որ անցկացվում է Ուկրաինայի տարածքի արբանյակային հետախուզություն՝ ռազմավարական թիրախների խոցման նպատակով: 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում